Search
Close this search box.

Հոկայդոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9-ի

Չորեքշաբթի երեկոյան Հոկայդո ճապոնական հյուսիսային կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Kyodo-ն:

Նշվում է, որ աղետի հետեւանքով ավելի քան 300 մարդ է տուժել, ավելի քան 30-ն անհայտ կորած են համարվում:  6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել տեղական ժամանակով 03:12-ին, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Հոկայդո կղզու հարավ-արեւմուտք՝ Իբուրի շրջանում,  օջախը գտնվում էր 37 կմ խորության վրա: Տարերգի հարվածը էլեկտրամատակարարման եւ տրանսպորտի աշխատանքի խափանումների էր հանգեցրել: Ըստ տեղական իշխանությունների տվյալների՝ էլեկտրամատակարարման վերականգնման համար կարող է մեկ շաբաթ պահանջվել:

Please enter a valid URL