Օրենքի առաջ բոլորը հավասար են. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով այն մասին, որ ՀՔԾ-ն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան ձեռքբերման հարցով գործ է հարուցել:
«Իմ գործունեության ընթացքում դուք և իմ գործընկերները համոզվել եք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց նա:
Հարցին՝ եթե ապացուցվի, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է, նա կկանգնի՞ օրենքի առաջ պատասխանատվության, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ այո»:
Լրագրողները հարցրին՝ ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է նման տուն գնել, Օսիպյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետությունում որևէ աշխատավարձով չես կարող գնել նման առանձնատուն… Իսկ թե ինչ ճանապարհով է դա կառուցվել, կխնդրեմ դիմել կամ կառուցողին կամ սեփականատիրոջը»: