Search
Close this search box.

«Ժամանակ». Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ դիմում չի գրի

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնի:

«Հիմա իրադարձություններն այնպես են զարգանում, որ համարում եմ՝ պետք է մնամ եւ աշխատեմ ավելի ակտիվ: Խոսքս հիմա ՀՀԿ-ի հետ չի կապված, այլ ներկա իրավիճակի հետ: Տեսնում եմ, որ ամեն դեպքում, կարեւոր է, որ ընդդիմություն լինի, կարեւոր է ընդդիմության դիրքերից հանդես գալը:

ՀՀԿ-ն երեւի թե ընդդիմություն պետք է լինի, ես էլ պետք է մնամ: Այս պահին ես հանդես չեմ գալիս որպես ընդդիմադիր գործիչ, շատ պասիվ դիրք եմ գրավել, բայց եթե ժամանակներն այսպես շարունակվեն, հաստատ կդառնամ ընդդիմադիր գործիչ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ալիկ Սարգսյանը»:

Please enter a valid URL