«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի նոր իշխանությունը որոշել է քրեականացնել ընտրակաշառք տալը և ստանալը: Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Քր.օր.-ում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ, և այդ փոփոխություններով իսկապես բավական մեծ պատժաչափեր են նախատեսվում ընտրակաշառք բաժանողների համար:
Ընդ որում՝ ընտրակաշառք է դիտարկվում նաև բարեգործությունը, եթե դա արվում է ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման օրվանից հետո:
Ընտրություններում ընտրակաշառքը վերացնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելուց բացի, պետք է իրականացնել առնվազն երկու ինստիտուցիոնալ փոփոխություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: