Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդվարդ Նալբանդյանը պարզաբանում է տարածքներ վերադարձնելու մասին իր հայտարարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ ի պատասխան amerikayidzayn.com-ի հարցի, թե կարո՞ղ է ավելի հանգամանալից ներկայացնել՝ ինչ է նկատի ունեցել Հայաստան-Սփյուռք համաժողովին որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ հայտարարությամբ, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ է առաջացրել, նախարարը պատասխանել է, որ ինքը խոսել է համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին։
«Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը՝ տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից, անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։
Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց Հանրապետության Նախագահը՝ կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։
Կցանկանայի կրկնել նաև այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»,- ասել է Է․ Նալբանդյանը։

Մանրամասը՝ տեսանյութում:

Please enter a valid URL