Մեքսիկայում գրանցված հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 286-ի: Երկրի Ազգային վթարա-փրկարարական ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտենի տեղեկացմամբ՝ ավելի քան 200 մարդ համարվում է անհետ կորած:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից ոչ հեռու 7.1 մագնիտուտով ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել: Մինչ օրս փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:
ArmLife.am