Եթե Ծառուկյանը կապ ունի Մարտի մեկի հետ, ուրեմն Ծառուկյանին թող մասսայաբար հրապարակում գնդակահարեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ Մարտի մեկի դեպքերի ժամանակ իր անվտանգության աշխատակիցները գործել են ժողովրդի դեմ:
«Ով որ այդպիսի բան ա տարածել, նա անբարոյական ընտանիքի մարդ ա, որովհետև Ծառուկյանը ժողովրդի մատը փուշ մտնել թույլ չէր տա: Դա շանտաժ ա Ծառուկյանի վերաբերյալ»,- արձագանքեց Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև ներքաղաքական մի շարք հարցերի:
Մանրամասները տեսանյութում