Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շատ գնահատում և կապեր է պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին Վլադիմիր Պուտինի շնորհավորանքում, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով` դա անձնական հարաբերությունների խնդիրն է:
«Հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում և կապեր պահպանում աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսեք, որ չնայած Եվրամիության հետ բավականին խնդրահարույց հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»,- ասաց Փաշինյանը: