Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարությանը: «Բոլոր նրանք, ովքեր խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ ՀՀ օրենքով սահմանված կարգով հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին և ցանկություն կունենան, կմասնակցեն»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ նորմալ է վերաբերվում ցանկացած գործունեության ու քարոզչության, որն օրենքով արգելված չէ: ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքական ուժ ու քաղաքական գործիչ կարող է լիարժեք իր գաղափարները կիսել քաղաքացիների հետ: