Search
Close this search box.

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան կհարցաքննվի

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է:

«Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,-նշել է ՀՀ ԱԱԾ տնօրենը և հավելել, որ նպատակահարմարությունը որոշում է քննչական խումբը, իսկ քննչական խմբի գործողություններին ինքը չի միջամտում:

Please enter a valid URL