Search
Close this search box.

Լոռու մարզում 14-ամյա երեխան դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի խցիկից ընկել և տեղում մահացել է

Երեկ՝ ժամը 14։40-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ուռուտ գյուղից։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում 14-ամյա Սամվել Վարդանյանը, վարելով իր պապուն՝ 58-ամյա Սայադ Սարգսյանին պատկանող «T-40» մակնիշի առանց համարանիշի տրակտորը, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետևանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած Ուռուտ գյուղի բնակիչ՝ 14-ամյա Վահագն Սարգսյանը ընկել է տրակտորի հետևի անիվի տակ և տեղում մահացել։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում, իսկ տրակտորը վարած Ս. Վարդանյանը՝ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում։

Please enter a valid URL