«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, հայաստանյան իրավապահ մարմիններն անհարմար վիճակի մեջ են հայտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործով եւ հիմա չգիտեն, թե ինչպես դուրս գան իրենց հայտարարության տակից։
Խոսքն այն հայտարարության մասին է, որ այդ զենքը կիրառվել է Մարտի 1-ի ժամանակ։ ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ։ Նշենք, որ գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն Աբրահամյանների արսենալում մեծամասամբ ավտոմատներ են եղել, իսկ մարտյան իրադարձություններին հիմնականում «Մակարով» տեսակի զենքեր են կիրառվել։
Հիշեցնենք, որ ՀՔԾ վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Հենրիկ Աբրահամյանը, ում պատկանող տարածքում հայտնաբերվել են ռազմամթերք եւ հրազեն»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում