Вести-ի լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ին, Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing-737 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում:
Վայրէջքի պատճառը եղել է օդանավում ծխող ուղևորը: Նա հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների օդանավում չծխելու պահանջին: Արտակարգ վայրէջքից հետո անկարգ ուղևորին հանձնել են ոստիկանությանը:
Ի դեպ, հունիսին «Պոբեդա» ավիաընկերությունը նախապես հայտարարել էր, որ իրենց ընկերությանը պատկանող օդանավերն հարկադրված արտահերթ վայրէջք կկատարեն, եթե օդանավում ծխելու դեպքեր գրանցվեն։
ArmLife.am