Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել Հովիկ Աբրահամյանի եղբորորդին

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ հայտնաբերվել և ՔՀԳ վարչություն է բերման ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը։

Վերջինս Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի որդին է, որին կալանավորել էին ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար:

Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, ՌԴ քրեական օրենսգրքի 266․1 հոդվածի 1-ին մասի՝ մաքսանենգության մեղադրանքով։

Please enter a valid URL