Search
Close this search box.

Էջմիածնի քաղաքապետարանի մոտ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Արմավիրի մարզում, օգոստոսի 31-ին, ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձնանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբեվել են դեռեւս չպարզված զենքից արձակված 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, ռետինե մահակներ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Երեւանի բնակիչ 43-ամյա Ռոլանդ Ա.-ին, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է իրավապահներին։

Please enter a valid URL