Search
Close this search box.

«Ժամանակ». Դոն Պիպոյի գործով փաստաբանները կդիմեն Վճռաբեկ, հետո նաև՝ Եվրոպական դատարան

«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքը մերժվել է։ Արթուր Ասատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Ժամանակ»-ի հետ զրույցում Ասատրյանի փաստաբաններից Ռաֆայել Ամիրխանյանը հայտարարեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ անհիմն է, դատարանում Ասատրյանին կալանքի տակ պահելու հիմնավորում, ըստ էության, չներկայացվեց։ «Դատարանը, չգիտես ինչու, մերժեց մեր բողոքը։ Ես կարծում եմ՝ սա պատվեր է արդարադատության դեմ»,- շեշտեց փաստաբանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ ներպետական ատյանները սպառելուց ու օբյեկտիվ արդյունքի չհասնելուց հետո դիմելու են Եվրոպական դատարան»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL