Search
Close this search box.

«Ժամանակ». Քրեական հեղինակություն Ֆազը բերման է ենթարկվել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Երեւանում բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Ֆազը` Սերգեյ Գրիգորյանը: Գրիգորյանը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ կալանավորվել եւ դատապարտվել էր մի շարք ծանր մեղադրանքներով:

Ֆազի վերադարձը կարող է կապված լինել Հայաստանում սպասվող ընտրական պրոցեսների հետ, բայց եթե նախկինում նա ծառայություններ էր մատուցում իշխանություններին, ներկա իշխանությունները դժվար թե դրա կարիքն ունենան»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL