Search
Close this search box.

«Ժամանակ». Կարեն եւ Սամվել Կարապետյանների տանդեմի հարաբերությունները Ծառուկյանի հետ լարված են մնում

Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, Մոսկվայում կայացել է Ռուսաստանի հայազգի միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը:

Մեր տեղեկություններով՝ հարսանիքը նույն օրը չի ավարտվել: Հյուրերի մեծ մասի, այդ թվում՝ իշխանական վերնախավի վերադառնալուց հետո, հաջորդ օրը հարսանիքը շարունակվել է Սամվել Կարապետյանի տանը՝ շատ նեղ շրջանակի համար:

Սամվել Կարապետյանի տանն այդ օրը ներկա են գտնվել նորապսակների քավորը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), Արմեն Շահազիզյանը (Լուդինգի Արմեն), Կամո Ավագումյանը՝ «Ավիլոն» ընկերություն, տնօրենների խորհրդի նախագահ և ուրիշներ:

Հրավիրյալների թվում է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ընդամենը 10 րոպե ներկա գտնվելուց հետո հեռացել է միջոցառումից: Կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյան/Կարեն Կարապետյան տանդեմի լարված հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ շարունակում են պահպանվել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL