Ազատամարտիկների դաշինքը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հորդորելով աջակցել ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանի կյանքը փրկելու համար:
ArmLife.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ Մյասնիկ Մալխասյանն այս պահին «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է և գտնվում է կոմայի մեջ.
«Մի ամսից ավել է կոմայից դուրս չի գալիս, ուր ասես դիմել ենք, նա կյանքի և մահվան սահամանագծին է իրոք»,-շեշտեց նա: