Search
Close this search box.

Ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացվում է

այաստանում ընտրակաշառք տալը կամ վերցնելը կքրեականացվի: Այդ մասին օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

«Մեր կառավարությունը հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և նաև հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը: Այս առնչությամբ քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ, որի մշակմանը մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ»,-ասաց ՀՀարդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ փաթեթի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլև որոշակի ժամկետով ազատազրկում:
Արդարադատության նախարարը նշեց, որ բացառություն կհամարվի նախընտրական շրջանում կուսակցության կամ դաշինքի տարբերանշանով ու խելամիտ արժեքի սահմաններում քարոզչական նյութերի տրամադրումը՝ գրիչներ, գլխարկներ և այլն:

 

Please enter a valid URL