Search
Close this search box.

Forbes-ը հրապարակել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկը. նրանց մեկը հայ է

Առաջին տեղը գրավել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պարբերականը նշում է, որ դա տեղի է ունեցել «ավտոմատ», քանի որ ամերիկյան Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց գլոբալ վարկանիշում Պուտինը երկրորդ տեղն է գրավել:

Առաջին հնգյակում են հայտնվել «Սբերբանկի» եւ «Գազպրոմի» վարչության նախագահներ Գերման Գրեֆը եւ Ալեքսեյ Միլլերը, «Ռոսնեֆտի» գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը եւ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Թոփ-10-ի մեջ են մտել «Սուրգուտնեֆտեգազի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանովը, Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսական երկաթուղիների գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը եւ «Լուկօյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովը:

Ցուցակի մեջ է մտել նաեւ մեկ ռուսաստանցի հայ՝ Սամվել Կարապետյանը: «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը:

Please enter a valid URL