Search
Close this search box.

Քրեաօլիգարխիան կողմնորոշվել է քաղաքապետի թեկնածուի հարցում

ՀՀԿ-ի իշխանական թատերաբեմից հեռանալուց հետո կրիմինալ օլիգարխիայի ներկայացուցիչները շատ արագ վերակողմնորոշվում են դեպի նոր իշխանությունները: Երևանի ավագանու ընտրություններին քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները, ասում են, ամբողջ եռանդով պայքարելու են նոր իշխանության թեկնածուի`Հայկ Մարությանի թեկնածությունը պաշտպանելու ուղղությամբ, այդպիսով իրենց հավատարմությունը և հնազանդությունը ցույց տալով նոր տերերին:

Մասնավորապես Հայկ Մարությանի ընտրարշավը Մալիաթիա Սեբաստիա համայանքում կազմակերպելու է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ և փառապանծ ազատամարտիկ Սամվել Ալեքսանյանը: Ալեքսանյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները, ասում են, այս համայնքում ոչ միայն Մարությանի համար նախընտրական շտաբեր են բացելու և ղեկավարելու, այլ կարող են նաև ընդգրկվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու ցուցակում:

Նույն գործելաոճն է որդեգրել նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Բեգլարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ հարաբերությունների մասին հայտնի է եղել նաև նախկինում, երբ Բեգլարյանը բարձրաստիճան պաշտոնյա էր, իսկ Փաշինյանը թերթի խմբագիր: Բեգլարյանը ՔՊ-ի քարոզարշավը կկազմակերպի իր հարազատ Մետաքս թաղամասում:

Իսկ ահա Մհեր Սեդրակյանն էլ Հայկ Մարությանին կփորձի օգնել Թոխմախում: Իհարկե այդ ամբողջը փորձ է արվելու իրականացնել շատ աննկատ, որպեսզի այնքան էլ շատ չվարկաբեկեն նոր իշխանությանը և նոր վարչապետին, բայց ամեն մի ծածուկ բան ի վերջո դառնում է ակնհայտ, մանավանդ, երբ խոսքը այնպիսի հրապարակային միջոցառման մասին է, ինչպիսին ընտրություններն են:

Please enter a valid URL