Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիմա էլ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն է մոլեգնում։ Ասել է՝ Նիկոլը թող լավ իմանա, որ խորհրդարանն է նրան վարչապետ ընտրել։
Մեղայասսու. մի հատ էլ չխոնարհվեինք.. դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք ինչ-որ բան պահանջելու։ Դուք դեռ ժողովրդից թալանածը չեք վերադարձրել ժողովրդին։ Չէ՛, մորքուր.. դուք ժողովրդին կյանք եք պարտք, դուք հայրենիքի գաղափարը նույնականացրել եք ձեր անձնական շահի, թալանել ու խեղճացրել եք մի ողջ ժողովրդի, հաստատել բռնատիրական կարգեր և հիմա ազատվում ենք ձեզնից։
Առուծախի հաշվարկների մեջ է տիկինը։ Ի՞նչ է, Նիկոլը ձեզ պետք է շնորհակալ լինի ողջ կյանքում։ Չէ՛, ոչ, նո, նյետ էլի.. ձեր պարագլուխը ձեզ, որ հրաման չտար, դուք էն մարդը չէիք, որ ինքնուրույն որոշում կայացնեիք։ Դուք ձեր թիմով լավ հասկացաք, որ դուք այլևս անելիք չունեք, ինչպես որ այժմ անելիք չունեք խորհրդարանում։ Ձեր նմաններին պետք է խորհրդարանի շենքից կիլոմետրերով հեռու պահել, որովհետև ձեր հաստատած օրենքներն ու կարգերը մի ողջ ազգ են կործանել, մարդկային ճակատագրեր խորտակել։ Ո՞վ եք դուք, ինչացո՞ւ եք, ի՞նչ մարդաիսան եք։ Դուք ընդամենը խորհրդարանում ձրիակեր եք աշխատել, կոճակ սեղմել, եթե ձեզ ասել են՝ սեղմեք, ու փող է, որ գրպանել եք մեր հաշվին։ Հիմա էլ մեր հաշվին, ձեր աղապ-ճաղապ մտքերի համար վերջին խաղն եք խաղում։
Խորհրդարանը պետք է լուծարվի ու ձեր նմանները չպետք է լինեն պետական կարևոր համակարգերում։ Տուն գնացեք, ձեզ տանը երևի սպասող կլինի։ Մենք, որ մենք ենք, ձեզ ասում ենք՝ Ցտեսություն, այլևս քաղաքականություն չվերադառնալու պայմանով։
Էն ա, լավ զբաղմունք կգտնեք, ձեր սերժիկի թևի տակից, անցում՝ Քոչարյանի։ Ինչ է եղել, ով վրա գա, դուք առաջինը կգոռաք այո՛»։