Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» հիվանդանոցում անխնա թալանում են հիվանդին
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր, «Factor TV» լրատվական կայքի խմբագիր Անահիտ Խաչատրյանն իր գրառմամբ անդրադարձել է «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անահիտ Զավենի Հախեյանի վերաբերմուքին:
Հիվանդանոցի ադմինիստրացիան օրական 50.000 դրամ է պահանջել ինսուլտ ախտորոշմամբ հիվանդանոց ընդունված Սաշա Խաչատրյանից՝ վերակենդանացման բաժանմունքում պահելու համար:
Հիվանդի վիճակը գնահատելով, Անահիտ Հախեյանը վերջինիս դստերը՝ Անահիտ Խաչատրյանին, տեղեկացրել է, որ հիվանդը 2-3 շաբաթ պետք է մնա վերակենդանացման բաժանմունքում: Այսինքն՝ պետք է վճարվեր շուրջ 1 մլն դրամ։
Անահիտ Խաչատրյանը ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել է, որ ինսուլտով հիվանդների համար կիրառվում է համավճար՝ 150 000 դրամ. բուժման մի մասը վճարում է հիվանդը, մյուսը՝ պետությունը: Ինչ է ստացվում որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» հիվանդանոցում անխնա թալանում են հիվանդին: