Search
Close this search box.

Մաքսազերծումը թանկացել է. Սերգեյ Բագրատյանը կոչ է անում հարցը հրատապ քննարկել

Մաքսազերծումը թանկացել է 2 դոլարով և այս գործընթացում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել: Այս մասին օգոստոսի 29-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Մեր խմբակցության են դիմել բազմաթիվ գործարարներ՝ հատկապես փոքր և միջին գործարարության ներկայացուցիչներ նշելով, որ այս պահին մաքսազերծման գործընթացում բազմաթիվ նոր խնդիրներ են առաջացել: Այս պահին մաքսային սահմանն անցնելիս մեկ կիլոգրամի մաքսազերծումը թանկացել է 2 դոլարով»,-ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով՝ նախկինում մաքսազերծումը և մինչև Կարգո հասցնելը 1 կգ–ի դիմաց 70 ցենտ էր:

Պատգամավորը կոչ է արել հարցը հրատապ քննարկել, «որպեսզի գործարարները կոտրած տաշտակի առջև չկանգնեն»։

Please enter a valid URL