Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցին:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարության մեջ ասվում է.
«Առավել օգտակար կլիներ, եթե հայկական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացու ուղևորության կազմակերպողները զբաղվեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ և տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»:
Նրա խոսքով՝ Բաքուն նման «կլոունադան» մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում: