Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա քույրը՝ Քնար Պողոսյանը։
«Թամարա Պողոսյանը մահացել է տևական ծանր հիվանդությունից հետո այսօր՝ 19։30-ի սահմաններում։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին մանրամասներ հայտնի կլինեն վաղը»,– հայտնեց Քնար Պողոսյանը։