Oգոստոսի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում 3 բալ և Հայաստանի Հանրապետության Կապան, Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: