Search
Close this search box.

Սաուդյան Արաբիան սպառնում է հարվածել Իրանի

Սաուդյան Արաբիան հարված կհասցնի Իրանի ուղղությամբ այն դեպքում, եթե Իրանն արգելափակի Հորմուզի նեղուցը:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Իբարհիմ ալ Մուհաննան, փոխանցում է Al Arabiya-ն:

Նրա խոսքով՝ Թեհրանը լիազորություններ չունի փակել Հորմուզի նեղուցը, որի հյուսիսային ափը պատկանում է իրանցիներին, իսկ հարավայինը՝ Արաբական Միացյալ Էմիրություններին և Օմանին: Մուհաննան հայտնել է, որ եթե Իրանը որոշի արգելափակել այն, ապա ՄԱԿ-ի ԱԽ-ն ռազմական միջամտություն կթույլատրի:

Նա նաև հավելել է, որ Թեհրանի դեմ պատժամիջոցները չեն դադարեցվի:

Իր հերթին, ԱՄՆ գլխավոր քարտուղար Մայք Փոմփեոն Twitter-ի իր էջում գրել է, որ Իրանն իրավունք չունի վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցում, որը պատկանում է միջազգային ջրերին:

Please enter a valid URL