ՀՀ Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին փոխարինել է Այծեմնիկ Օհանյանը: Այս մասին ԱԺ-ում կառավարության հրավիրված արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Այծեմնիկ Օհանյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի պարտականությունները:
Հիշեցնենք, որ Վարդան Բոստանջյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից: