Search
Close this search box.

Ոստիկանության պարզաբանումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականի տալու լուրի վերաբերյալ

Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ:

Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով և ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվելու են կանխանշված ժամկետներում:

Ինչ վերաբերում է ոստիկանության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը», ընդամենը և ի գիտություն ասենք, որ մեր հայրենակիցներն այսօր Եվրոպայից տուն են վերադառնում, և այս կարգի «պատումները» ծիծաղելի ու ժամանակավրեպ են:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհավաստի լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից:

ՀՀ ոստիկանություն

Please enter a valid URL