ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներինախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այժմ գտնվում եմ Արմավիրում: Հիշում եք, երեկ գործադուլ էին սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները՝ երթուղում ապօրինի աշխատող սպիտակ պետհամարանիշերով փոխադրողների գործունեությունը կասեցնելու նպատակով:
Ինչպես երեկ պայմանավորվել էինք, բացառելով ապօրինությունը ՝ ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ՝ ՀՀ ոստիկանության և ՊԵԿ-ի, առկա խնդրին տրվեց լուծում:
Այժմ Արմավիր-Երևան երթուղին իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիսը» աշխատում է բնականոն հունով՝ ապահովելով հանրության բնականոն տեղաշարժը»:
Հիշեցնենք, որ երեկ Արմավիր-Երևան վարորդները գործադուլ էին սկսել և քաղաքացիները տաքսիներով էին հասնում Երևան: