ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը:
Վերջին՝ 9-րդ տուրում, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Նա վաստակեց 5,5 միավոր և ամերիկաց Ֆաբիանո Կարուանայի ու նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը:
Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Կարուանան: Լեւոն Արոնյանին բաժին հասավ 2-րդ տեղը, իսկ աշխարհի չեմպիոնը ստիպված բավարավեց 3-րդ հորիզոնականով: