Search
Close this search box.

Մերկելը և Թրամփը Պուտինին Ասադի վրա ազդելու կոչ են արել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին կոչ են արել ազդել Սիրիայի կառավարության վրա՝ Իդլիբ նահանգում ճգնաժամի բորբոքումը կասեցնելու համար։ Այս մասին ասվում է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգի հրապարակած հայտարարությունում՝ ըստ Մերկել-Թրամփ հեռախոսազրույցի արդյունքի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուշադրության կենտրոնում են գտնվել միջազգային արդիական մարտահրավերները, ինչպես նաև առևտրային հարցերը»,-նշել է Զայբերգը։

«Կանցնլերը և նախագահը կիսվել են Սիրիայի դրության հետ կապված մտահոգություններով, հատկապես՝ Ւդլիբում մարդասիրական դրությամբ։ Ռուսաստանին պետք է կոչ անել ազդել Սիրիայի ռեժիմի վրա՝ հետագա բորբոքումը կանխելու նպատակով»,-հայտնել է Զայբերգը։

Please enter a valid URL