«Հայաստանում նոր կառավարության ձեւավորումը կարող է խթան դառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համարլ»,-ասել է Մերկելը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության հարցեր է: Մենք համաձայն ենք այն կարծիքի հետ, որ բոլոր հակամարտությունները, այդ թվում` այս տարածաշրջանում, պետք է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծվեն», — նշել է Գերմանիայի կանցլերը: