ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը , ում մոտ ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, մահացել է 81 տարեկանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սենատոր Ջոն Սիդնի Մաքքեյն III մահացել է 2018 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 16:28-ին»,-ասված է օրենսդիրի գրասենյակի տարածած հայտարարությունում։
Նշված է նաեւ, որ մահվան պահին նրա կողքին ընտանիքի անդամներն են եղել։