Search
Close this search box.

Միհրան Հարությունյանը չի մասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը չի մասնակցի Բուդապեշտում հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը, նշել է 29-ամյա մարզիկը. «Օգոստոսի 9-ին հանդիպում եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկեցինք մեր ծրագրերն օլիպիական փուլում: Ցավոք, չեմ կարող մասնակցել Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ հայտացուցակն արդեն լրացված է: 2019 թվականին կձգտենք առաջին փորձից ստանալ Օլիմպիական խաղերի լիցենզիա, եթե, իհարկե, չխանգարեն մեզ: Օլիմպիական կոմիտեի ղեկավարի կողմից աջակցություն ստացել եմ, եւ դա առաջին կարեւոր քայլն է մրցագորգ վերադառնալու հարցում»,- գրել է Միհրան Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշ Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր է և օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։

 

Please enter a valid URL