Search
Close this search box.

Երևանի ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք  արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը կգլխավորի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Երկար տարիներ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։

Ինչպես տեղեկացնում են կուսակցությունից, դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ապա՝ ՀՅԴ նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին ակնհայտ կեղծ մեղադրանքով բանտարկվել է, ապա՝ արդարացվել։

Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը:

Please enter a valid URL