Search
Close this search box.

Բաքվի դատարանը մերժեց հայտնի բլոգերի բանտից դուրս գալու դիմումը

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բաքվի դատարանն ուժի մեջ թողեց Ադրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովի կալանքի մասին որոշումը, քանի որ բանտի ղեկավարությունը բլոգերի մասին բացասական բնութագիր էր ուղարկել դատարան՝ պնդելով, որ նա «չի ուղղվել, աշխատանքին բացասաբար է վերաբերվում, չի մասնակցում բարեկեցությանն ուղղված աշխատանքներին և մշակութային միջոցառումներին»:

Հուսեյնովը առավել հայտնի է Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների շքեղ առանձնատների մասին իր նյութերով։ 2017 թվականի մարտ ամսին նա երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ բարձրաստիճան պաշտոնյային զրպարտելու մեղադրանքով։

Հուսեյնովի խոսքերով` նրան 2017 թվականի հունվարի 9-ին անծանոթ անձիք գողացել և տարել են անհայտ ուղղությամբ։ Դրանից հետո նրան տեղափոխել են Նասիմինի շրջանի 22-րդ ոստիկանական բաժանմունք, որտեղից էլ նա տեղափոխվել է դատարան։ Հունվարի 10-ին դատարանը նրան տուգանել է 200 մանաթով՝ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար։ Դրանից հետո Հուսեյնովը դուրս է եկել դատարանի դահլիճից ու լրագրողներին պատմել է, որ իրեն ոստիկանության բաժանմունքում խոշտանգել են։

Դրանից հետո Նասիմինի շրջանի ոստիկանության պետ՝ Մուսա Մուսաևը, դատի է տվել Հուսեյնովին, որից հետո նա դատապարտվել է 2 տարի ազատազրկման։

Please enter a valid URL