Search
Close this search box.

ՌԴ Կենտրոնական բանկի շենքում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի կենտրոնում բռնկվել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի շենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հրդեհի բռնկման մասին ստացված տեղեկության համաձայն՝ կրակի օջախը գտնվել է 4-րդ հարկում:
ԱԻՆ-ից հայտնել են, որ դեպքի վայր 26 մարտական հաշվարկ է ուղարկվել՝ ընդհանուր առմամբ 92 մարդ:

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Աշխատասենյակներից մեկում այրվել են գրասենյակային սարքավորումներն ու կահույքը:

Please enter a valid URL