Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղեւորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրան ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:
Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հարգանքի տուրք մատուցեց։
Մերկելը նաեւ եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում։