Search
Close this search box.

«Սա հերթական խայտառակ որոշումն է լինելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Յուրի Խաչատուրովը զայրացել է Ստեփան Գրիգորյանի հայտարարություներից ու դատարան է դիմել իր “բարի համբավը” գցելու համար: ՀՀԿ-ականներն ու Արցախից որոշ ընկերներ մտահոգվեցին, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք ներկայացնելը կազդի մեր համախմբվածության ու ազգային անվտանգության վրա, Քոչարյանին շտապեցին քաղբանտարկյալ ու հալածյալ ներկայացնել:

Նրանցից ոչ մեկ, ՈՉ ՄԵԿ, երբեք չանհանգստացավ, չմտահոգվեց, որ Արցախի ազատագրական պատերազմում հերոսական ներդրում ունեցող այս հերոս տղան, ԵԿՄ անդամ, բազում մեդալների ու կոչումների արժանացած, 2008-ի մարտի 1-ին սեփական ժողովրդի հետ Ազատության հրապարակում հայտնվելու համար քաղաքական հետապնդման ենթարկվեց. բռնեցին նարկոտիկի մեղադրանքով, չկարողանալով կոտրել նրան ու ապացուցել, անցան աննախադեպ ստորագույն հոդվածի՝ հայրենքի դավաճանության մեղադրանքով:

Հետապնդման գործիքը “անկախ” դատական իշխանության ռահվիրա, դռնպաչիկ Աղվան Հովսեփայանն էր, ով Գևորգի կնոջը հորդորել էր ամուսնուն համոզել, որ վիզ վերցնի ու թեթև պրծնի: Այլպապես՝ 12 տարի և ոչ մի խազ ներքը, հայտարարել էր գեղակարիչ դռնպաչիկ “անկախ” դատաՂազը:

Գևորգի դատը փակ արեցին, որպեսզի հանրությունը դատական խայտառակության մասին չիմանա: Նույնիսկ կնոջը չեն թողել, որ մասնակցի: Կինը ամուսնու հավատարիմ, կռված ու ազատամարտիկ ընկերների հետ բազում բողոքի ցույցեր արեց, ընկերները իրենց շնորհված մեդալներն ու կոչումները, անձնագրերը շպրտեցին այդ ակցիաների ժամանակ:

Աղվանստանյան դատարանը անդրդվելի մնաց՝ ոչ մի խազ ներքև, 12 տարի: Մեղադրանքի հիմքում դրվել են, օրինակ, Գևորգի պատերազմական անցյալի մասը կազմող քարտեզներ, տարբեր ռազմական թրեյնինգների ժամանակ գործնական պարապմունքների համար տրված առաջադրանք-քարտեզներ,որոնք նա իր անձնական արխիվում է պահել:

Այդ քարտեզները, ի դեպ, անգամ ցուցադրվել են հայաստանի հեռուսատեթերներում՝ Արցախի հերոսամարտի մասին պատմող տեսանյութերում: Ավելին, այդ քարտեզները որևէ կերպ չեն ընկել Պետական գաղտնիքի մասին օրենքի տակ, եթե անգամ դրանք տեսականորեն դառնային ուրիշի սեփականությունը, թեպետ հայաստանյան հեռուստաընկերությունները դրանք արդեն դարձրել էին հայ հանրության սեփականությունը: Իբրևէ թե Գևորգը դրանք իրանցի քաղաքացուն պետք է փոխանցեր Քարվաճառում իր բուծած ձիերը վաճառելիս:

Դռնպաչիկի մեղադրանքը փակ նիստում “պնդելիս” այդ փոխանցման ապացույցը մոտավորապես այսպես է հորինվել, երբ լսել են Գևորգի ու իրանցի գնորդի հեռախոսազրույցը.

Իրանցի գնորդ: Գևորգ, ձին ինչ արժե?
Գևորգ: X դրամ
Իրանցի գնորդ: բա ինչպես պայմանավորվենք, որ գումարը փոխանցեմ ու ձիերը տանեմ..
Գևորգ: Այս ինչ տեղը….

Ու որքան էլ Գևորգը և նրա փաստաբանը դատարանում պնդել են, որ դա ձիերը պարզ առուվաճառքի մասին զրույց է եղել, դատաՂազի կամակատարը և դատավորը գտել են, որ դա…. կոդավորված զրույց է…. ու կոդերի տակ ի նկատի են ունեցել պետական գաղտնիք պարունակող նյութերի փոխանցումը, որքան էլ որ դրանք պետական գաղտնիքի տակ չեն ընկել….

Հիշեցի՞ք չէ դռնպաչիկի կանտոռայի կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի ելույթների նեյրոլինգվիստիկ փորլուծությունները պետական մեղադանքում… Այո, այո, նույն ձեռագրով, և ոչ մի խազ ներքև…

Գևորգի դատը չավարտված, դատաՂազ դռնպաչիկը խախտելով անմեղության կանխավարկածը, երբ Գևորգի մասին վճիռ չի եղել, գեղարվեստական կինոնկար նկարել տվեց (չեմ չափազանցացնում, վարձած դերասաններով ու նկարահանումներով), որոնք ցուցադրեցին ո՞ր հեռուստաընկերություններով… Այո, այո, Կենտորն և Երկիր Մեդիա: Գևորգի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատի տվեց նաև այդ հեռուստաընկերություններին… Բայց Հայաստանի “անկախ” դատական համակարգը դա էլ մերժեց, որքան էլ դատաՂազը կոպտորեն խախտել էր ՀՀ օրենսդրությունը, Գևորգ Հայրապետյանի անմեղության կանխավարկածը ու հանրությանը ներկայացրել նրա մեղքը ապացուցված, այն դեպքում երբ սեփական խամաճիկ դատավորները վճիռ չէին էլ արձակել….

Այս գործը արդեն ընդունվել է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի վարույթ և Հայաստանի կառավարության հետ կոմունիկացիան սկսվել է: Պարզ ասեմ, քրոջս օգնել եմ անգլերեն նամակագրության հարցով ու տեղյակ եմ ամեն ինչից: Սա հերթական խայտառակ որոշումն է լինելու ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Սեդայի հետ Լոնդոնում համագործակցում է ևս մեկ հայտնի անգլիացի փաստաբան ու ես գրեթե կասկած չունեմ, որ Գևորգի գործը հաղթելու է: Վաղ թե ուշ: Ինչպես որ Սեդան ՄԻԵԴ-ում հաղթեց Նալբանդյանների հայտնի աղմկոտ գործը (մեղադրվում էին երիտասարդ աղջկա սպանության մեջ, պարզվեց, ինքնախոստովանական ցուցմունքները կորզվել էին բռնությամբ ու դաժան խոշտանգումներով):

ՀՀ արդարադատության նախարար Artak Zeynalyan և ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ջան, դա թույլ չտալու մի ձև կա. ներսում լուծել այս հարցը, քանի դեռ ՄԻԵԴ-ը փոխհատուցման հերթական մեծ գումարն ու ապտակը չի հասցրել Հայաստանին: Ու բավական է, որ մենք բոլորս վճարենք այս անբարոյականների արարքների համար: ՀՀ քաղաքացին ու ՀՀ բյուջեն մեղք են:

Չգիտեմ, անցումային արդարադատության խորհուրդ եք ստեղծում, թե դատական այլ եղանակով, Գևորգ Հայրապետյանին ազատեք այդ անպատիվ մեղադրանքից ու անազատությունից:
Վաղը Գևորգի դատն է. անտարբեր չլինենք հերոսի ճակատագրի հարցով:

Հ.Գ. Գևորգ Հայրապետյանի դուստրը մեծացավ առանց հոր անմիջական ներկայությունն ու հոգատարություն զգալու, իսկ Գևորգն էլ չվայելեց նրա մեծանալը»:

Please enter a valid URL