«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնի է՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին Hetq լրատվական կայքը հրապարակել էր այն մասին, թե ինչպես է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե այս հրապարակման մասով ներկայացված փաստերով արդյոք ձեռնարկվո՞ւմ է որեւէ քայլ:
Եվ ահա, ի պատասխան հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հոդվածն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանը: Ասել է, թե չի բացառվում՝ ՀՔԾ-ում, այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվի նախկին ոստիկանապետի դեմ:
Մեկ հիշեցում էլ՝ օրերս քրեական գործ հարուցվեց նրա եղբոր՝ Կարեն Գասպարյանի դեմ՝ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով»: