Search
Close this search box.

Խաչատուրովը անցավ գրոհի, նա դատ ու դատաստան է սկսել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը հայց է ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Խաչատուրովը պատվի եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջ է ներկայացրել:

Գործը մակագրվել է դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին, վերջինս սակայն օգոստոսի 16-ին հայցը հետ է վերադարձել հայցադիմում թույլ տված խախտումները վերացնելու եւ եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու համար:

Գործով պատասխանող Ստեփան Գրիգորյանը սակայն մեր զրույցում ասաց, որ ներկայացված հայցից տեղյակ չէ, եւ որեւէ գրություն չի ստացել:

Ըստ ամենայնի Ստեփան Գրիգորյանին դատի տալու պատճառը նրա այն բազմաթիվ հայտարարություններն են համաձայն որոնց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաեւ մի շարք այլ գեներալներ, իրենց տեղում չեն եղել։

Please enter a valid URL