Search
Close this search box.

Արցախում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ 2 ընտրություն կանցկացվի

Սեպտեմբերի 9-ին Արցախի թիվ 10 և 11 ընտրատարածքներում տեղի են ունենալու Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների լրացուցիչ ընտրություններ: ArmLife.am-ի հետ զրույցում ԱՀ ԿԸՀ-ից պարզաբանեցին,որ թիվ 10 ընտրատրածքը Քաշաթաղի և Շուշիի շրջանն է, 11-րդ ընտրատարածքը Քարվաճառի, մասամբ Մարտակերտի ուԱսկերանի ընտրատարածքն է: «Թեկնածուներից մեկը, 10-րդ ընտրատարածքից, ինքնաբացարկ է ներկայացրել, երկուսնել էլ 11-րդ ընտրատարածքից են ինքնաբացարկ ներկայացրել»,-շեշտեցին ԱՀ ԿԸՀ-ից։

ԱՀ ԿԸՀ կայքում հրապարկված ցուցակի համաձայն` թեկնածուների մեծ մասը ինքնառաջադրված է։ Նշենք նաև, որ Արցախում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ ևս լինելու են, նախատեսված է հոկտեմբերի 7-ին՝ թիվ 2 ընտրատրածքում, որն ընգրկում է Ստեփանակերտը։

Հիշեցնենք նաև, որ ԱՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արմո Ծատրյանը և Արսեն Առստամյանը հրաժարվել էին պատգամավորական մանդատից:

Please enter a valid URL