Search
Close this search box.

Պետք է արագ այդ «մաֆիան» կապիտուլացիայի ենթարկել. Փաշինյանը խոսեց անցանկալի հարցի մասին

Կառավարությունն իր այսօրվա օգոստոսի 23-ի նիստում հավանություն տվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքին, որով նախատեսվում է, օրենքով սահմանված ոռոգման նպատակով, Սեւանա լճից 2018 թվականի բացթողման 170 մլն խմ չափաքանակը դարձնել մինչեւ 210 մլն խմ:

Նախագծի քննարկման սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սա, երեւի մեր կառավարության օրակարգում երբեւէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունը երեւի ամիս ու կես մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, եւ մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման:
Սևանա լճին չպետք է վերաբերվել որպես ջրի տարայի, և ցավոք մեր ոռոգման համակարգի գործունեությունը շատ հարցեր է առաջացնում: Մենք պետք է այդ հարցերի պատասխանը ստանանք և ոռոգման համակարգում գնանք լրջագույն լուծումների` հականալու թե ինչքանով է իրականությանը համապատասխանում ջրային մաֆիայի գոյությունը, և եթե այն կա, շատ արագ պետ է այդ մաֆիան կապիտուլացիայի երթարկվի»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Please enter a valid URL