Search
Close this search box.

Սիսիանում պայթյունավտանգ իրավիճակ է. Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին և նախարարներին

ՀՀ Վարչապետ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանին
ՀՀ գլխավոր դատախազ` Արթուր Դավթյանին
ՀՀ Մշակույթի նախարար` Լիլիթ Մակունցին
ՀՀ Կրթության և գիտության նախարար`Արայիկ Հարությունյանին
Սիսիանի նախաձեռնող խմբի կողմից

Սույն թվականի օգոստոսի 20-ին Զորաց Քարեր արգելոցի տնօրեն Աշոտ Ավագյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ պեղումներ են իրականացվում այդ տարածքում: 22.08.2018թ. նախաձեռնող խմբով այցելեցինք հուշարձան, պահանջեցինք պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանին դադարեցնել պեղումները: Խոսակցության ընթացքում և դիտելով նրա նախորդ գիտարշավների արդյունքում տված հարցազրույցն այդ թեմայի վերաբերյալ, մեզ պարզ դարձավ, որ նա ի սկզբանե հակված է Զորաց Քարերի հնագույն աստղադիտարան լինելու փաստը ժխտելուն և ակադեմիկոս Պ. Հերունուն պախարակելուն:
Պարզեցինք, որ պեղումներն իրականացվում են ոչ առաջին տարին: Պեղումներն իրականացվում են հուշարձանի մաս հանդիսացող մի քանի դամբարաններում: Բայց հուշարձանի գլխավոր առանձնահատկություն հանդիսացող մենհիրները (ուղղահայաց կանգնեցված քարեր) չեն պեղվել: Նշենք, որ ակադեմիկոս Պ. Հերունունու` հուշարձանի աստղադիտարան լինելու ապացույցները արվել են մենհիրնների չափումներով: Որոշ հաշվարկներով տուրիստական ակտիվ շրջանում հուշարձան այցելուների թիվը հասնում է օրական 500-600-ի: Տեղում զրուցելով մի քանի զբոսավարների հետ, նրանք նույնպես մտահոգություն էին հայտնում պրն. Փիլիպոսյանի մամլո ասուլիսների վերաբերյալ, որտեղ ևս հերքում է Զորաց Քարերի (հեգնանքով, կոշտ որակումներով) աստղադիտարան լինելը: Զբոսավարները հայտարարում էին, որ եթե զբոսաշրջիկներին հետաքրքրի դամբարանադաշտերը նրանք կայցելեն ք. Երևանում գտնվող Կարմիր բլուր դամբարանադաշտ կամ Մեծամորի թանգարան: Բայց նրանք Երևանից անցնում են 220 կմ անմխիթար ճանապարհով, որպեսզի տեսնեն աշխարհի հնագույն աստղադիտարանը:
Հորդորում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել, դադարեցնել այդ վանդալիզմը, քանի որ Սիսիանի ազգաբնակչության մոտ պայթունավտանգ իրավիճակ է պեղումներ իրականացնողների հանդեպ:
Շատ ցավալի է, որ Կրթության նախարարության սուղ միջոցներն ուղղված են հայրենիքի պատմամշակութային արժեքների ոչնչացմանը:

Նախաձեռնող խումբ

Please enter a valid URL