Search
Close this search box.

Ես ունեցել եմ սխալներ, ինչպես բոլորը. Ա. Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոստովանում է, ինչպես իր սխալները, այնպես էլ թալանի ու արյան հետ իր կապի բացակայությունը. «Ես ունեցել եմ սխալներ, ինչպես բոլորը։ Իսկ ով չի սխալվել։ Բազմաթիվ քաղաքական կորիֆեյներ են սխալվել։ Բայց իմ խիղճը մաքուր է, ոգիս ամուր, քանի որ իմ կենսագործունեության ընթացքում երբևէ կապ չեմ ունեցել արյան, թալանի, կողոպուտի հետ, չեմ օգտվել պաշտոնից բխող հարմարավետություններից, այլ հրաժարվել եմ այդ պաշտոններից` շարունակելով իմ պայքարի ուղին»:

Ժամանակին Արթուր Բաղդասարյանը զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը, բայց հետո ինչպես ինքը հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանի հետ տարաձայնությունների հետևանքով կամովին լքեց ԱԺ նախագահի պաշտոնը:

Այսօր ՕԵԿ-ը քաղաքական հարթակ չունի, սակայն երբեմն արված հայտարարություններից նշմարվում է, որ նոր կառավարության քայլերից ոգեշնչված է և գուցե դա է պատճառը, որ հատկապես օնլայն հարթակում նկատվում է Արթուր Բաղդասարյանի ակտիվությունը` այդ կերպ պատրաստվելով Աժ արտահերթ ընտրություններին:

 

Please enter a valid URL