«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո կազմավորված կառավարության շատուշատ անդամներ պաշտոնը ստանձնելու պահին բավական համեստ միջոցներ են ունեցել, ինչը պարզ է դառնում վերջինների հայտարարագրերն ուսումնասիրելուց հետո: Կարելի է ասել, որ մենք, համենայն դեպս, դեռեւս փոքր–ինչ զուսպ կյանքով ապրող գործադիր մարմին ունենք:
Նրանց շարքերում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Համաձայն հայտարարագրի՝ նրան է պատկանում մեկ բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ հունիսի 11–ին, նա ունեցել է 954 հազար դրամ դրամական միջոցներ և 887 հազար դրամ եկամուտ»:
Մանրամասy՝ թերթի այսօրա համարում