Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը՝ Արա Բաբլոյանի հայտարարության ու Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին

«Կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ հավելյալ մտավախություն, վախեր չլինեն, բայց օրինականությունից»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արա Բաբլոյանի հայտարարությանը, ասել է ՀՀ վարչապետը: «ՀՀ-ում ժողովուրդը թույլ չի տալու կոռուպցիայի, ապօրինության վերադարձ: Դա չի բխում ՀՀ շահերից ու մտածողության այս վեկտորը ՀՀ-ում չունի որևէ հեռանկար»,- հավելել է նա:

Լրագրողների հարցին՝ մտավախություն ունե՞ք Քոչարյանի վերադարձից, պատասխանել է. «Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք չեն կարող լինել: Դուրս եկեք փողոց, այդ հարցը մարդկանց տվեք, որոշում կայացնողը ժողովուրդն է»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL